ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» №970-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա․ 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«6 Ծրագրի 3-րդ փուլը Երևան քաղաքի Հարավային հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է 2-րդ ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ ուղեգծով.
1) ճյուղ 1՝ Նուբարաշեն թաղամաս–Թեյշեբանի փողոց–Նուբարաշենի ճանապարհ–Խաչիկ Դաշտենց փողոց–Էրեբունի հրապարակ–գ. Մահարի փողոց–Վարդաշեն թաղամաս–Վարդաշեն 9-րդ փողոցից մինչև գերեզմանատան հատված-Դավիթ Բեկ փողոց–Գ. Հովսեփյան փողոց–Արմենակյան փողոցի խաչմերուկ.
2) ճյուղ 2՝ Գ. Հովսեփսյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան–Սարալանջի պողոտա տանող նոր ճանապարհի միջնամաս.
3) ճյուղ 3՝ Նոր Խարբերդ թաղամաս:
7․ Ծրագրի 4-րդ փուլը Երևան քաղաքի Արևելյան հատվածն է, որի շրջանակում նախատեսվում է Ջրվեժի ԳԲԿ-ն սնող կողմնատարից նոր ԳՃԿՀ-ի կառուցում և հիմնական սնող գազատարի կառուցում՝ հետևյալ ուղեգծով.
1) ճյուղ 1՝ գ. Ձորաղբյուր Բանակի փողոց–Ազատության փողոց–ք. Երևան Տ-6-29–Բագրևանդի խաչմերուկ–Թևոսյան փողոց–Բադալ Մուրադյան փողոց–Դավիթ Բեկ փողոցից մինչև Գ. Հովսեփյան խաչմերուկ.
2) ճյուղ 2՝ ք. Երևան Տ-6-29–Բագրևանդի խաչմերուկից մինչև պաշտպանության նախարարության շենք.
3) ճյուղ 3՝ Բադալ Մուրադյան փողոց–Շոպրոնի փողոցից մինչև Գյուրջյան փողոցի միջնամաս:»։
բ․ 10-րդ կետում «20.78» թիվը փոխարինել «22․46» թվով, «4.53» թիվը՝ «4.24» թվով. «2․0» թիվը՝ «3․98» թվով․
գ․ 11-րդ կետի N 1 աղյուսակում «1477,0» թիվը փոխարինել «2291,0» թվով, «145,5» թիվը՝ «148,7» թվով, «19300,9» թիվը՝ «20171,9» թվով, «20777,9» թիվը՝ «22463,0» թվով.
դ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «20.78» թիվը փոխարինել «22.46» թվով.
ե. 14-րդ կետի՝ N 4 աղյուսակում «267,0» թիվը փոխարինել «656,0» թվով, «79,5» թիվը՝ «85,4» թվով, «4263,9» թիվը՝ «3587,2» թվով, «4530,9» թիվը՝ «4243,2» թվով․
զ․ 15-րդ կետի՝ N 5 աղյուսակում «250,0» թիվը փոխարինել «675,1» թվով, «18» թիվը՝ «15,3» թվով, «1755,0» թիվը՝ «3302,7» թվով, «2005,0» թիվը՝ «3977,8» թվով։
2) Հավելված N2-ում 01.07.2026թ. թվերը փոխարինել 01.12.2027թ. թվերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Տևողություն
28.04.2026 14.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 146
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: