Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման ընթացակարգերի թվայնացման և լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և հավաստագրված մասնագետների ռեեստրների ստեղծման» ծրագրի շրջանակներում վերլուծվել են տնտեսվարող սուբյեկտների և մասնագետների ռեեստրներում տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև ռեյտինգավորումն ինքնաշխատ կերպով իրականացման, տվյալների վավերականության ստուգման և մշտադիտարկման բիզնես գործընթացները: 9 5 0 2795