Քննարկվել է 16.10.2023 - 31.10.2023 «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՍԱՐՔԵՐ՝ ՊՈՍ (POS) ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ գործառնություններին անցման պահանջով պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջև 05.02.2023թ. կնքվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը՝ վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով: Նախագծով սահմանված կարգավորումների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գույքագրում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար անհրաժեշտ POS տերմինալների քանակի, ինչպես նաև պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման վերաբերյալ: Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ: 3 0 1 1800