Քննարկվել է 21.06.2024 - 06.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվերադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։ 1 7 1 1254
Քննարկվել է 25.04.2023 - 11.05.2023 ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել դեղերի շրջանառության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնումների իրականացման, ինչպես նաև հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը: 5 2 0 2529
Քննարկվել է 12.04.2023 - 27.04.2023 «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է սահմանել նաև, որ նշված գույքը հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքային բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով: Նախագծով առաջարկվում է սահմանել նաև նշված գույքի նպատակային նշանակությունից ելնելով այն «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող բարեգործական ծրագրերին նվիրաբերելու հնարավորություն, ինչպես նաև շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող գույքերն անհապաղ վերը հիշատակված եղանակներով իրացնելու վերաբերյալ կարգավորումներ: 6 2 0 2794