08.11.2024 28.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապահովվի արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված այն բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների երրորդ երկրներից անխոչնդոտ ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք և մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։ 6 4 0 815
Քննարկվել է 12.10.2023 - 27.10.2023 ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները: 2 2 0 2436
Քննարկվել է 25.09.2018 - 11.10.2018 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը և այն դեպքերին, երբ այդ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և ոստիկանությունում առնվազն երեք տարի ծառայելուց հետո հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնում նշանակվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվելու, ու նոր պաշտոնում անընդմեջ առնվազն երկու տարի աշխատելու դեպքում՝ չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը: 2 1 0 7509
Քննարկվել է 19.05.2017 - 16.06.2017 «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաստատվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր) իրականացման համակարգման և վերահսկման կարգը Սահմանվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատուման, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը Իրականացվում է սեյսմիկ ռիսկերի նվազեցումը ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի N 429 որոշմամբ հաստատված ծրագրի դրույթներին համապատասխան 0 0 0 9175
Քննարկվել է 13.04.2017 - 04.05.2017 «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հաստատվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները 1 0 0 9077