Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.03.2023 - 21.03.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Օրենքին, նպաստի վճարները դադարեցնելու հիմքերը և ժամկետները փոխկապակցել ստանալու իրավունքը դադարեցնելու՝ Օրենքով սահմանված հիմքերին և ժամկետներին՝ հաշվի առնելով, որ Որոշման գործող կարգավորումներով դրանք բովանդակային առումով նույնն են, անկանխիկ վճարման համակարգի ներդրման՝ Օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանել այն գործողությունները (դրանց կատարման ժամկետները), այդ թվում՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվելիք, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Մասնավորապես, այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով այդ ամսում տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստի կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։ Ընդ որում, բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային կենտրոն։ 3 3 0 2941
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.12.2021 - 03.01.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման փուլում ընտանեկան և սոցիալական նպաստների ու հրատապ օգնության գծով ծախսերի հաշվարկների հիմքում դրված ենթադրությունները՝ Նախագծով առաջարկվում է ընտանեկան և սոցիալական նպաստի չափերը, ինչպես նաև անապահովության միավորը 2022 թվականին սահմանել 2021 թվականի համար սահմանված չափով: Միաժամանակ առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները` համաձայն Նախագծի հավելվածի: Նշված չափերը հաշվարկվել են 2021թ․ հունվար-հոկտեմբեր փաստացի տվյալների հիման վրա։ 0 1 0 5912
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.08.2020 - 02.09.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումներում լրացումներ ևփոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-109-Ն օրենքի (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) ընդունմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը ճշտել է՝ 1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ, 2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ ամրագրել է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը: Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամկետը: Այս դեպքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը վճարվում են կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և պարբերական բնույթ կրող դրամական այլ վճարների վճարման կարգից էականորեն տարբերվող մեխանիզմներով՝ բացառապես կանխիկ եղանակով: Նշված վճարներն անկանխիկ եղանակով վճարելու նոր, գործուն մեխանիզմներ ներդնելու համար անհրաժեշտ է կատարել որոշակի նախապատրաստական աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը: 3 4 3 6597
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.08.2020 - 02.09.2020 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն, ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-240-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-239-Ն oրենքների ընդունմամբ: Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական և միանվագ բնույթ կրող վճարներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ բանկային հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստները և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար: 1 1 1 6451
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.03.2020 - 14.04.2020 Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ___________ 2020 թվականի N ____ -Լ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը՝ համաձայն հավելվածի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում. համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, Կառավարության հաստատմանը ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը. առաջարկություններ ներկայացնել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի կիրարկումն ապահովող ծրագրային ապահովության (համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքի) ստեղծման վերաբերյալ։ 5 0 1 43457
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.11.2019 - 25.11.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելն է։ Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով: 5 2 5 8070
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.01.2019 - 15.02.2019 «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Նoրենքի ընդունմամբ: Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելու համար պետական լիազոր մարմինը և միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Նախագծով առաջարկվել է հաստատել միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը: Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները նոր հիմունքներով (բանկերի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրերով) վճարել 2019 թվականի մայիս 1-ից, իսկ անցումային ժամանակահատվածում (որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում) վճարումներն իրականացնել գործող պայմանագրերի հիման վրա, կանոնակարգելով բանկերի հետ նախկինում կնքված վճարման ծառայությունների պայմանագրերը մինչև 2019թ. մայիսի 1-ը համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով լուծելու գործընթացը: Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն օրենքի կիրարկումը: 1 2 0 7131