Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.07.2023 - 07.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թվականի դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թվականների նվազագույն ծախսերով զարգացման պլանի արդյունքները (այսուհետ Վերլուծություն)՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: 3 1 0 2773
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.04.2023 - 10.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունները կսահմանի միջոցառման կատարման իրատեսական նոր ժամկետ, որն էլ հնարավորություն կտա իրականացնելու ծրագրով նախատեսված կայանի կառուցումը և ծրագիր-ժամանակացույցի իրականացումն ապահովել սահմանված ժամկետում: Առաջարկվող լրացմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնելու լողացող արևային կայանների կառուցման ծրագրեր: 2 2 0 2312
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 22.02.2021 - 10.03.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ի №176Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերով առաջարկվում է սահմանել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու ընթացակարգերը, սակագնային կարգավորումները, ինչպես նաև լրամշակել էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը 2 0 0 5362