Քննարկվել է 02.02.2023 - 17.02.2023 «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության բնագավառի գիտական ներուժի համալրում, գիտական և փորձարարական աշխատանքների կազմակերպում, ոլորտի զարգացում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: 12 3 0 2528
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.09.2022 - 28.09.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1262-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկման և վերլուծության գործող ցուցանիշների համակարգը բարեփոխում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման նոր կիրառելի գործիքակազմի ստեղծում ու կազմակերպությունների կառավարման որակը բարելավում և գործունեության հետագա արդյունավետության մակարդակը բարձրացում։ 1 3 0 3223
Քննարկվել է 27.09.2021 - 12.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 31, 32 և 33 կետերով կարգավորվում են նախարարական կոմիտեների տեսակները, կազմն ու կառուցվածքը, համաձայն որոնց՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգրկված է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի և ֆինանսատնտեսական կոմիտեներում։ Միաժամանակ, պետաիրավական և սոցիալական կոմիտեներում ներառված են այնպիսի ոլորտներին առնչվող հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին և բխում են ՀՀ տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հիմնախնդիրներից։ Մասնավորապես, Որոշման 35-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին, պետական կառավարման համակարգին, արտաքին հարաբերություններին, միջազգային պայմանագրերին առնչվող հարցերն ընդգրկված են պետաիրական կոմիտեում, իսկ առողջապահությանը, կրթությանը, գիտությանը, աշխատանքին և զբաղվածությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, երիտասարդությանը, արհմիություններին առնչվող հարցերը՝ սոցիալական կոմիտեում։ Հաշվի առնելով նախարարական կոմիտեներում ընդգրկված հարցերի ոլորտային բաշխվածության առանձնահատկությունը և դրանցում ընդգրկված հարցերի անմիջական առնչությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործառույթներին, ինչպես նաև ազդեցությունը ՀՀ տնտեսության զարգացմանն առնչվող մի շարք կարևոր ուղղություններին՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի՝ կապահովվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությունը նաև պետաիրավական և սոցիալական կոմիտեների նիստերին։ 3 2 0 5025