Քննարկվել է 04.12.2019 - 19.12.2019 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> Որոշման նախագծի համաձայն սահմանվում է, որ օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին: 8 4 0 6977
Քննարկվել է 09.07.2019 - 25.07.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձեռնպահ մնալ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կազմում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ ընդգրկելուց: 2 1 1 7024