Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024 «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։ 1 25 52 2111
Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից վարվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգով նախատեսված հիմքերը համապատասխանեցնել «Օտարերկրացիների մասին» օրենքին, ինչպես նաև վերանայել տվյալների մուտքագրման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ։ 6 32 0 1830
Քննարկվել է 22.12.2023 - 06.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 284 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 284 որոշումը, որով սահմանված է մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը: «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 0 1 0 2143
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.11.2023 - 01.12.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 2087-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կիրականացվի ավելի հստակ կարգավորումների համաձայն։ 0 0 0 1918
Քննարկվել է 10.10.2023 - 25.10.2023 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը: 4 3 2 2359
Քննարկվել է 11.12.2019 - 26.12.2019 «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ: 1 0 1 8223