Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.11.2022 - 03.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերի պահպանման ժամկետ։
0 3156

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.02.2022 - 27.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշման մեջ առկա կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ամրագրված իրավակարգավորումներին:
0 3837

Քննարկվել է 25.10.2018 - 09.11.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը ձևակերպել այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը: Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները: Բացի այդ նախագծերով առաջարկվում է նաև  գլխավոր դատախազի կողմից Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործերի քննչական ենթակայությունը փոփոխել պատճառաբանված որոշման հիման վրա:
0 7220