Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2023 - 03.03.2023

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-Ն որոշման վերանայումն է՝ վերջինիս համապատասխանեցումը նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված պահանջներին, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի N 80 որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համապատասխանության գնահատման նոր ընթացակարգերին և պետական վերահսկողության համար օրենսդական հիմքերին։
0 2358

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Վտանգավոր քիմիական նյութեր ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է սահմանել  պատասխանատվության միջոց՝ Կառավարության որոշմամբ սահմանած «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման» կարգը խախտելու համար:
0 3394

Քննարկվել է 02.12.2022 - 18.12.2022

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ Նախատեսվում է օրենքով կարգավորել քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրության, շուկայահանման, ներմուծման, արտահանման, օգտագործման, դասակարգման, մակնշման, պիտակավորման և փաթեթավորման, քիմիական նյութերի ռեգիստրի ստեղծման ու վարման, քիմիական արտադրանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման , վտանգավոր քիմիական նյութերի թույլատրման, պարտավորությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման, քիմիական նյութերի ու խառնուրդների գործածության վերահսկման հետ կապված հարաբերությունները։
0 5253