Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.11.2022 - 25.11.2022

«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փաթեթ Փաթեթի նպա­տակն է ապահովել ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների՝ ՀՀ վարչապետի N 1148-Ա առ 04․10․2022թ․ որոշման 1-ին և 2-րդ կետերի կատարումը։
0 2722

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<գ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է Գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները, իսկ նույն ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային, հետևաբար առաջարկվում է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
0 3001

Քննարկվել է 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի N 484-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 705-Ն որոշմամբ սահմանված է, որ Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է ֆինանսական ոլորտի լիազորված պետական մարմինը: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, հետևաբար <<Թանկարժեք մետաղների մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը ենթարկվել է փոփոխության, որի արդյունքում ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների նախնական փորձաքննությունը հանվել է Գանձարանի լիազորություններից: Նախագծով առաջարկվում է արժեքների փորձաքննությունների մասով գործառույթների պատասխանատու համարել Հայաստանի Հանրապետությունում փորձագիտության բնագավառում առաջատար փորձագիտական կառույց հանդիսացող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
0 2650

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.09.2022 - 22.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Որոշման նախագծով սահմանվում է, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման ժամանակ առաջնորդվել 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N30 որոշման N13 և N14 հավելվածներով և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N 199 որոշման դրույթներով սահմանված կարգավորումներով։
0 2831

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.07.2021 - 12.08.2021

«Թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը կանոնակարգելու մասին», «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը կանոնակարգելու մասին» ՀՀ կառավարության որոշումների և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը Անհրաժեշտություն է առաջացել մշակել թանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներով պատված մետաղները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու ընթացակարգերը։
0 5940