Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 06.11.2024 - 21.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է նույնաբովանդակ, սակայն տարբեր իրավաբանական ուժ ունեցող ակտերից մեկի՝ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտի բացառում:
0 389

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատել մի շարք շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկն ու դրանց ընդհանուր բնութագրերը՝ պետական և համայնքային պատվիրատուների համար  նախագծային փաստաթղթերի ձեռքբերումը մատչելի դարձնելու նպատակով:
0 423

Քննարկվել է 29.10.2024 - 13.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։
3 427

Քննարկվել է 16.10.2024 - 31.10.2024

ՀՀՇՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են բժշկական կազմակերպությունների նոր կառուցվող, վերակառուցվող, կապիտալ վերանորոգվող շենքերի, ինչպես նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերում ներկառուցվող բժշկական նպատակով ծառայող սենքերի նախագծման վրա և ապահովում են տեխնիկական, սանիտարահամաճարակաբանական և էրգոնոմիկայի պահանջների կատարումը: Սույն նորմերի պահանջների շրջանակներում դիտարկվում են առաջնային բժշկական օգնության օբյեկտները, որտեղ բուժառուներն ստանում են բժշկական ծառայություններ և օգնություն՝ առանց շուրջօրյա բժշկական հսկողության անհրաժեշտության, ինչպես նաև բժշկական օժանդակ ստորաբաժանումներ, որոնք ապահովում են այդ ծառայությունների մատուցումը:
0 482

Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024

«ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N282-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորմանն ուղղված արդի պահանջներին համապատասխան իրավական ակտի ընդունում:
0 531

Քննարկվել է 08.10.2024 - 23.10.2024

ՀՀՇՆ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ » ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն վերաբերում է քաղաքների և գյուղական բնակավայրերի նոր փողոցների և ճանապարհների նախագծմանը և վերակառուցմանը, ինչպես նաև գոյություն ունեցող փողոցների և ճանապարհների հիմնանորոգմանը:Սույն կանոնների հավաքածուի պահանջները չեն տարածվում բնակեցված տարածքների սահմաններից դուրս գտնվող ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա:
0 617

Քննարկվել է 26.09.2024 - 11.10.2024

ՀՀՇՆ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը սահմանում են քաղաքաշինական գործունեության փուլերում (տարածքների հատակագծման, ճարտարապետաշինարարական նախագծման, կապիտալ շինարարության օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, շենքերի և շինությունների շահագործման, ինչպես նաև ինժեներական պաշտպանության սխեմաների (նախագծերի) մշակման) ինժեներական հետազննության իրականացման ժամանակ վտանգավոր բնական ազդեցությունների գնահատման հիմնական դրույթները։
0 573

Քննարկվել է 18.09.2024 - 04.10.2024

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների (այդ թվում՝ գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների) կառուցման, տարածքների կառուցապատման և բարեկարգման բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, դրանց կատալոգների ներդրման ու կիրարկման կարգը հաստատելու մասին» N 814-Ն որոշման մասով առկա օրենսդրական բացի լրացում։
0 611