Քննարկվել է 28.03.2023 - 13.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 963-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգերը գործող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած կարգավորման օրենսդրական բացերի լրացման անհրաժեշտությամբ: Ներկայումս օդանավ շահագործողներին օդանավ շահագործողի վկայականի (այսուհետ՝ Վկայական) տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և դրանից բխող ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։ Նախագծով Վկայականի տրամադրման ընթացակարգերը համապատասխանեցվել են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 6 հավելվածի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 8335 փաստաթղթի պահանջներին: Նախագծի ընդունման պարագայում ՀՀ օդային փոխադրողներին օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացը լիարժեքորեն կհամապատասխանեցվի միջազգային պայմանագրերին, այդ թվում՝ Չիկագոյի կոնվենցիայի դրույթներին, ԻԿԱՕ-ի կողմից հրապարակած ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝ ապահովելով վկայականի տրամադրման գործընթացի հստակությունն ու մատչելիությունը օդանավ շահագործողների համար։ Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։ 7 3 0 2533
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.10.2018 - 15.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 153 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 253-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը նպատակ ունի ավիաօդերևութաբանական մարմնի գործունեությունը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին և Չիկագոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին 1 7499