Քննարկվել է 14.05.2024 - 29.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումներն իրականացնող փորձագիտական կազմակերպություն սահմանելու մասին» N 1795-Ն որոշման 1-ին կետում ««Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը փոխարինել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով: 1 1 0 1795
Քննարկվել է 14.05.2024 - 29.05.2024 ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 150-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնող կազմակերպություն, ի դեմս՝ ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և 7-րդ հոդվածի 3-րդ մասը: 0 1 0 1664
Քննարկվել է 02.02.2023 - 17.02.2023 «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության բնագավառի գիտական ներուժի համալրում, գիտական և փորձարարական աշխատանքների կազմակերպում, ոլորտի զարգացում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: 12 3 0 2526
Քննարկվել է 27.04.2022 - 12.05.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է, որ ք. Երևան, Արշակունյաց 23 հասցեում տեղակայված «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքը ներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականցվի համապատասխան լիազոր մարմնի կողմից: 0 0 0 3589
Քննարկվել է 03.03.2020 - 19.03.2020 «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Ներկայացված Նախագծերի անհրաժեշտությունը միտված է ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելուն և հստակեցնելուն, կանոնակարգելուն և կատարագործելուն։ Ինրպես նաև, Նախագծով սահմանվել են փորձաքննության մարմնին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ընթացակարգերը: 4 14 0 7839
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.02.2017 - 12.03.2017 «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը: 0 0 0 9835