Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 12.02.2024 - 28.02.2024 «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» և «Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը սահմանելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում նորմատիվ իրավական ակտով կամրագրվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաշվարկման, փոստային կապի ազգային օպերատորի ծախսերը մատուցվող ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների միջև բաշխելու սկզբունքները և կարգը, ինչպես նաև կհստակեցվի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման գործընթացը՝ այն համապատասխանեցնելով «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված իրավակարգավորումներին։ 6 5 0 1527
Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել փոստային կապի օպերատորներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը՝ վերը նշված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։ 1 9 0 1786
Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել փոստային և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության համար համապատասխան լիցենզիայի մերժման հիմք։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային առևտրի աճող ծավալների պայմաններում փոստային առաքանիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ստացում ու ստացված տվյալների վերլուծության հիման վրա թիրախային հսկողության կազմակերպում։ 4 2 0 1758
Քննարկվել է 30.03.2022 - 14.04.2022 «Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետի կատարմամբ, Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությամբ, ինչպես նաև փոստային ոլորտում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային ոլորտի իրավական կարգավորման միջազգային փորձը: Հիմք ընդունելով վեր նշվածը՝ փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել փոստային ոլորտի դերը և նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ներառական զարգացման գործում` փոստային կապի ծառայությունների հասանելիության, մատչելիության, որակի և բազմազանության խթանման, փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների միջոցով: Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը փոստային ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կապահովի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում փոստային ոլորտի զարգացման քաղաքականության առաջնահերթությունները, հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները: 3 0 0 4959
Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում լրացում է կատարվում այն մասին, որ փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ 0 0 0 4830
Քննարկվել է 01.09.2017 - 18.09.2017 «Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը: 2 6 4 10409