Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․ Հստակեցվել է Կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի պետական-իրավական փորձաքննությունը շրջանակը՝ դրանում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության ստուգման գործընթացը: Վարչապետի աշխատակազմ ներկայացվող մոտարկված նախագծերի հիմնավորման մեջ լրացվել է նաև Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին նշումի պահանջ: Սահմանվել է, որ Վարչապետի աշխատակազմի կողմից բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չի կատարվում Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը։ 5 3 1 1750