Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմինների կողմից երկաթուղային փոխադրողին տեղեկությունների ստացման նպատակով ուղարկվող հարցման ձևաչափը, դրանում պարունակվող տեղեկությունները․ 2) երկաթուղային փոխադրողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող տեղեկությունների կազմը․ 3) երկաթուղային փոխադրողների կողմից մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման ժամկետը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված համապատասխան դրույթի կիրարկման միջոցով ապահովել միջազգային փոխադրումներ իրականացնող ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտային միջոցների և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցներով փոխադրվող կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։
2 1940

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.04.2020 - 23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:
7 8018