Քննարկվել է 21.12.2017 - 08.01.2018 «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններն ու փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը, իսկ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Միաժամանակ, նոր նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված պահանջներից, համաձայն որի` եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ: Հաշվի առնելով վերոնշյալը` նոր նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումը: Նախագծի ընդունման դեպքում կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման և մշակման հետ կապված հարաբերությունները: 3 1 0 12656