Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է աշխատակարգի համապատասխան դրույթներում կատարել փոփոխություններ՝ նոր համակարգի ներդրման համար իրավական հիմքեր ապահովելու նպատակով: 4 2 0 2258
Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.10.2021 - 09.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների ՀՀ ներմուծելու կամ ՀՀ-ից արտահանելու ընթացքում ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի միջև ներկայումս իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, ինչն էականորեն կհեշտացնի նշված գործընթացը: 1 0 0 4490
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 26.02.2020 - 15.03.2020 «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվել են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը. որպես վարչական մարմին հանդես եկող՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա դրամական պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը և օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության կարգը. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրակականացման կարգը. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և էլեկտրոնային հարցումների իրականացման հիմնական պայմանները, մասնավորապես՝ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան՝ էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով) իրականացնելու հնարավորությունը: 5 0 1 6956
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 07.11.2019 - 23.11.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կառավարության որոշման նախագծով` 1) հստակեցվել են դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից միմյանց փաստաթղթեր ուղարկելու և միմյանցից ստանալու կարգը` էլեկտրոնային համակարգում դրանց վերբեռնման, գեներացման և ներբեռնման միջոցով` դրանով իսկ ընդլայնելով փաստաթղթաշրջանառության շրջանակները փաստաթղթերի և' ստացման, և' ներկայացման առումով. 2) սահմանվել են փաստաթղթերի վերբեռնման և գեներացման ժամկետները. 3) նախատեսվել է փաստաթղթերի զուգակցման հնարավորությունը` ըստ անհատական համարների և այլն: 4 0 0 7467