Քննարկվել է 15.11.2023 - 01.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ««Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքով (այսուհետ՝Օրենք) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) վերապահված՝ օդային տրանսպորտիբնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայիգործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքայինանվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ևմատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոնծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքներիվերահսկողության իրականացման լիազորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով(այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ և լիարժեքիրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Կոմիտեի առաջնային և հիմնական խնդրներից է մասնագետների ոչ բավարար քանակությունը,առկա սակավ մասնագետների որոշակի շրջանակի համապատասխան որակավորման բացակայությունը,ինչպես նաև ՀՀ գրացման ավիաընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ համապատասխանորակավորում ունեցող մասնագետների տեղափոխությունն այդ ավիաընկերություններ: Այս հիմնախնդրի հիմնական պատճառներից է ներկայիս ֆինանսավորման ձևաչափը ևաշխատավարձերի բաշխման համակարգը, ինչպես նաև մասնագետների ներգրավման խոչընդոտները:Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունըպայմանավորված է ՀՀ-ում ավիացիոն գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հրապարակելքաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված պահանջներինհամապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք միտված են օգնելու և աջակցելուվերջիններիս կողմից ավիացիոն գործունեությունն անվտանգ և ապահով իրականացմանը: Օրենքով կարգավորման դաշտից դուրս է մնացել ընդհանուր ավիացիայի մեջ մտնող ներառվողմի շարք հարաբերություններ մասնավորապես՝ թեթև, գերթեթև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերիհաշվառման, թռիչքային պիտանիության պահպանման, նշված օդանավերի օդաչուներին և դրանցտեխնիկական սպասարկման մասնագետներին համապատասխան վկայականների տրամադրման,վերապատրաստման, լիազորությունների հետ կապված առկա է օրենսդրական բաց և գործողօրենսդրությամբ նշված դասակարգման մեջ մտնող որոշ օդանավերի համար սահմանված չէ որևէ մարմինկամ կազմակերպություն, որը լիազորված է իրականացնելու նշված լիազորությունները: Գործնականումնշված լիազորությունները փաստացի չեն իրականացվում, ինչը նպաստում է ավիացիոն անվտանգությանռիսկերի բարձրացմանը և գերթեև օդանավերի, անօդաչու թռչող համակարգերի անվերահսկելիշահագործմանը:Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման նպատակը ավիացիայի առջևկանգնած այս լրջագույն խնդրի լուծումն է՝ սերնդափոխության ապահովման միջոցով, որի գործընթացը,հաշվի առնելով ավիացիոն մասնագետների սակավության հիմնախնդիրը պետք է սկսել որքան հնարավոր էշուտ: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Չիկագոյիկոնվենցիայի 83 բիս հոդվածի պահանջներից, ինչպես նաև ԻԿԱՕ դոկ 10059 փաստաթղթի 4․7․3 կետիապահովումից։Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքում կատարել համապատասխան լրացում: Հաշվիառնելով կարգավորման վերջնական նպատակը համապատասխան լիազորությունները իրականացնելուարդյունքում ընդհանուր ավիացիայի ոլորտի համակարգված զարգացմանը նպաստելը և ավիացիոնանվտանգության բարձրացումն է: 0 0 0 1918