Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված իրավական որոշակիության սկզբունքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության նոր որոշում ընդունելու իրավական հիմքը ՀՀ հարկային օրենսգրքում բացակայում է, հարցը լիարժեք կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 35-րդ հոդվածում՝ հստակ սահմանելով կառավարության որոշման ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքը: Նախագծով հստակեցվել է, որ պետական մարմիններին տրամադրվող հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է սահմանված լինի օրենքով: 2 1 0 8505