Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2024 - 29.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ: Նախագծով Որոշումը շարադրվում է նոր խմբագրությամբ: Որոշման նախագծով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության հրապարակման կարգը:  
0 1726

Քննարկվել է 26.09.2023 - 11.10.2023

«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված  ձևաչափի։ Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն,  կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ), կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը, կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն, պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը), ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր), ուսումնասիրության ժամկետներ, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը, ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։ ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը:
1 2478

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

«Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»  «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ:
0 2392

Քննարկվել է 04.08.2023 - 25.08.2023

Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»  «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ:
0 2291

Քննարկվել է 13.02.2023 - 28.02.2023

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանման մասին» «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:  Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի պահանջից: Հրամանի կարգավորման առանցքային ուղղությունը, դա անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է: Սույն հրամանով նախատեսվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:  Սույն հրամանի նախագծով ակնկալվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնել:
0 3877

Քննարկվել է 16.12.2022 - 31.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 28-րդ հոդվածին։
0 2832

Քննարկվել է 04.12.2020 - 19.12.2020

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը սահմանելու մասին
0 5583