Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

25.03.2026 09.04.2026
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։
Մնաց {days} օր
0 258

Քննարկվել է 19.12.2023 - 04.01.2024

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Սույն օրենքի ընդունման նպատակը ՀՀ սահմանադրությամբ նախատեսված տեղեկություններ ստանալու իրավունքի իրացման ապահովումն է՝ հանրությանը և յուրաքանչյուր անձի արդյունավետ ու որակյալ հանրային ծառայություններ մատուցելու միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի, ներառյալ՝ տեղեկատվության ազատության ոլորտի միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական  քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:
Մնաց {days} օր
4 8895

Քննարկվել է 14.08.2020 - 31.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը։ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում,  սահմանվել է գործատուների՝  իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև՝  աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը։  Արդյունքում, ընդունվել է նաև ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշումը, որը կարգավորում է աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված որոշման 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: 2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաև պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի և էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել և ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում՝ չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն։ Սակայն, 2019 թվականին ևս հնարավոր չեղավ աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել (պատճառներից է հանդիսանում այն հանգամանքը, որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ Ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ և այլ հանգամանքներ)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։
Մնաց {days} օր
0 9022
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: