Քննարկվել է 02.11.2023 - 17.11.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ: Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով: Գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից փորձաքննվելու արդյունքում, ինչպես նաև նախորդ տարվա փորձառության արդյունքում հնարավորինս խնդիրներից զերծ մնալու ակնկալիքով հնարավոր կլինի հաստատություններն ապահովել ավելի որակյալ դասագրքերով: 6 1 10 2342