Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջից, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կարգավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացման (խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով) գործընթացը։ Նախագծով առաջարկվում է հատատեղերի հատկացման կարգը սահմանել նոր հավելվածով, ինչը պայմանավորված է կարգի փոփոխությունների ծավալով և մի շարք հստակեցումներով, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ։ 2 0 0 2259