Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխությամբ նախատեսվում է իրականացնել ֆինանսկան ծախսերի խնայողություն, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջի, մարզային թերթերի ինչպես նաև ուսումնական հաստատությունների պաշտոնական կայքէջերով հասանելի դարձնել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթն ու հարցաշարերը։ 4 0 0 1493
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.06.2023 - 01.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի սահմանված է՝ հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համալրման կարգը, իսկ ներկայիս գործողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշումն է: Օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվել է 17-րդ մասը և նախկին խորհրդի անդամների կողմից պատահական ընտրությամբ հավակնորդին տրվող կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանած հարցաշարից 5 հարցի փոխարեն սահմանվել է, որ ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդին խորհուրդը կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհուրդ ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Որոշման նախագծով առաջարկվել է լրացնել նոր 7.1 կետ, որով նախատեսվում է չհայտարարել մրցույթ այն հաստատություններում, որոնք տվյալ տարում նախատեսվում են վերակազմակերպվել կամ լուծարվել՝ նպատակ ունենալով կարճ ժամանակահատվածի համար նոր տնօրեն չընտրել: Խմբագրվել է նաև 31-րդ կետը, որի նպատակն է սահմանել ժամկետներ նոր մրցույթի հայտարարման համար, ինչպես նաև կարգավորել այն դեպքը, երբ քվեարկության արդյունքում երեք և ավելի հավակնորդներին խորհրդի կողմից կստանան հավասար ձայներ: 3 1 0 2206