Քննարկվել է 16.02.2021 - 05.03.2021 «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության և տեղակայման վերաբերյալ դրույթների գործողության ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի ընթացքում հայտարարված COVID-ի համավարակով հայտարարված արտակարգ, ապա նաև` ռազմական դրությունների հետևանքով ոլորտի տնտեսավարողների գործունեության սահմանափակմամբ պայմանավորված ֆինանսական կարողությունների նվազման հետ։ Միաժամանակ` նշված ժամանակահատվածն հնարավորություն կտա նաև գործող իրավակարգավորումները հստակեցնելու, դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու համար: 82 0 12 6449