Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 17.10.2024 - 01.11.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1218-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունները բխում են ««Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի շրջանակում իրականացման տարածք սահմանելու, հողակտորների նվիրաբերության, ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչելու, ինժեներական կենտրոնի կառուցման, մասնակցության չափորոշիչներ սահմանելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հողի նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի ձևը հաստատելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) իրականացման ընթացքում Որոշման կարգավորումներում ի հայտ եկած իրավական բնույթի խնդիրներից, որոնք խոչընդոտում են Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը: Ներկայացված նախագծում համապատասխան փոփոխություններ, լրացումներ կատարելու միջոցով առաջարկվում է կարգավորել առաջացած խնդիրները։ Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն Որոշման մի շարք դրույթներ, կկարգավորվի իրավական բնույթի մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել իրավակիրառ պրակտիկայում, որոնք խոչընդոտ են հանդիսանում Որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունավետ իրականացմանը. 53 6 1 747
Քննարկվել է 27.08.2024 - 17.09.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ««ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական փաթեթի շահառու կազմակերպություն համարելը, իսկ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք`սոցփաթեթի շահառու: 2 13 0 935
Քննարկվել է 26.12.2023 - 10.01.2024 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։ 5 1 2 2071
Քննարկվել է 11.12.2023 - 26.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մաին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի ընդունումով՝ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված ցանկի փոխարեն, որը ուժը կորցրած է ճանաչվել։ Հաստատված նոր ցանկով որոշ ծառայություններ դուրս են եկել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկից, մասնավորապես՝ «Արթրոսկոպիկ վիրահատություններ» և «Շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով» ծառայությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշումների մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել հրամանից բխող փոփոխություններ՝ ներառված որոշ ծառայությունների մասով դրանք կոնկրետացնել և տալ բացվածքներ։ 0 0 0 2436
Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 40 6 1 10593
Քննարկվել է 09.06.2020 - 24.06.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ և ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մշտադիտարկման նոր համակարգի ձեռքբերմամբ, ինչը խիստ հրատապ է և անհրաժեշտ Հանձնաժողովի գործունեության բնականոն և արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար: 2 2 2 6649
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 15.11.2019 - 01.12.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու եվ գնման գործընթաց կազմակերպելու մասին Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշմամբ, որի համաձայն «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառուման մեջ կատարվել է բյուջետային գլխադաս և ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն, արդյունքում` ծրագրի իրականացումը և դրա համար նախատեսված բյուջեն վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: 2 1 0 7482
Քննարկվել է 31.10.2019 - 17.11.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նկատի ունենալով, որ Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքոi էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251,5 հազար դրամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736,5 հազար դրամ, այն ուղղելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին: 3 0 0 6735
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 13.09.2019 - 29.09.2019 Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Ելնելով նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ 2019թ գործող բյուջետային ծրագրերի մեջ, իրականացնելով միջծրագրային վերաբաշխումներ: 6 1 0 7307