Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 01.11.2017 - 16.11.2017 «Տարածքային աճի բևեռների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշում Հայեցակարգի հիմնական նպատակն է մշակել տարածքային աճի բևեռների ձևավորման և զարգացման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներ` կայուն զարգացող բազմաբևեռ տնտեսության և հավասարաչափ տարածքային զարգացման ապահովման նպատակով: Հայեցակարգը սահմանում է տարածքային աճի բևեռների ձևավորման սկզբունքները և մեխանիզմները և դրանց կիրառելիությունը: Հայեցակարգով առաջարկվում է ՀՀ տարածաշրջաններում ձևավորել <<տարածքային աճի բևեռներ>>, որոնք կունենան ուժեղ <<գրավման էֆեկտ>> և կձևավորեն <<զարգացման գոտիներ>> տարածաշրջանում և երկրում: Տարածքային աճի բևեռներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացումը կապահովի տեղական և օտարերկրյա ներդրումների անընդհատ ներհոսք, պետության կողմից տարածքային աճի բևեռներում իրականացնող ուղղակի ներդրումների արդյունքում կբարելավվեն տեղական ենթակառուցվածքները, կարձանագրվի կյանքի որակի և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում՝ ի հաշիվ գործազրկության և աղքատության նվազեցման, կլուծվեն տրանսակցիոն և արտադրական ծախքերի նվազեցման խնդիրները՝ ի հաշիվ տարածաշրջանի սուբյեկտների ինտեգրացիայի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման և կնպաստի տարածաշրջանի և երկրի մրցակցային առավելությունների ստեղծմանը: Հայեցակարգի նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել բևեռային քաղաքներում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ միասնական մշակելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը և դրանից բխող նպատակային ծրագրերը: 2 2 1 10446