Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ինչպես տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, այնպես էլ ազգային անվտանգության ծառայության և մաքսային մարմինների կողմից՝ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան։ 0 1 0 3299
Քննարկվել է 04.05.2020 - 21.05.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ Ա/Ձ-ներ դիմում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ՍՉԱՄ)՝ կապարակնիքների սկզբնատառերի և տախոգրաֆները կապարակնքելու համար թվերի տրամադրման, ինչպես նաև դասընթացների անցկացման և տեխնիկի հավաստագրի տրամադրման խնդրանքով՝ հղում կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որուշում) հաստատված Ձև N 4-ի 2-րդ կետին (արհեստանոցի քարտի տրամադրման համար անհրաժեշտ է ունենալ թվային տախոգրաֆների ստուգումներ իրականացնելու համար տեխնիկի հավաստագիր): Դիմումների կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՍՉԱՄ-ը լիազորված չէ Որոշմամբ սահմանված իրավակարգավորումների հիման վրա որևէ գործառույթ իրականացնելու, քանի որ Որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում հստակ նշված է, որ իրավասու մարմինը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 2 1 0 6136