Քննարկվել է 24.09.2020 - 09.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը միտված է գործող կարգավորումները համապատասխանեցնելու Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթներին: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության շուկայում առկա և ներկայումս չկանոնակարգված «տաքացվող ծխախոտ» ծխախոտային արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները: 7 0 0 8395