Քննարկվել է 12.03.2024 - 02.04.2024 «Բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերի հաստատման մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Կենդանական աշխարհի օբյեկտների՝ բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման հետ կապված իրավահարաբերությունների ամբողջական կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները, ինչի բացակայության հետևանքով հնարավոր է կենդանական աշխարհի օբյեկտների գերօգտագործում կամ ոչ ճիշտ օգտագործում։ 2 3 0 1459