Քննարկվել է 22.02.2022 - 09.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են հանրակրթական ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, վերապատրաստվող խմբերում ուսուցիչների թվաքանակը, վերապատրաստման թեմատիկ պլանին և մոդուլին ներկայացվող ժամային պահանջը: 2 1 1 4594
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.11.2021 - 29.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում են ժամկետային կարգավորումներ։ Առաջարկվող կարգավորում է նաև ուսումնական տարածքի առկայության վերաբերյալ հիմնավորող փաստաթղթի պահանջը, վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ սահմանելը։ Կարևորվել է երաշխավորվելու նպատակով վերապատրաստող կազմակերպության կողմից ուսումնաթեմատիկ պլան ներկայացնելը։ Որոշակիություն է սահմանվել նաև կազմակերպություններին երաշխավորող հանձնաժողովի կազմի, կազմակերպության ներկայացրած հայտերի մերժման հիմքերի, քվեարկության սկզբունքի և հայտերի հավաքագրման, նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն ավելի համակարգված իրականացնելու գորընթացներում։ 2 6 2 5139