Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.08.2024 - 28.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած հանրային սննդի կետերում առկա ներքին հսկողության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
0 940

Քննարկվել է 14.08.2023 - 29.08.2023

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել վերամշակման մաքսային ընթացակարգերի շրջանակներում ապրանքների հաշվառման դրույթները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝1) հայտարարատուների կողմից ապրանքների հաշվառման վարման ընդհանուր դրույթները.2) մաքսային մարմնի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևերը:
0 2226

Քննարկվել է 28.06.2023 - 13.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 139-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների վերամշակման թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքին համապատասխան։ Նախագծի ընդունման արդյունքում նաև տարբեր փաստաթղթերի ձևերի և փաստաթղթերի  էլեկտրոնային եղանակով ներկայացման հանգամանքով պայմանավորված նախատեսվում է հնարավորինս պարզեցնել թույլտվությունների տրամադրման գործընթացը։
0 2225

Քննարկվել է 15.06.2023 - 30.06.2023

«ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է սահմանել՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես՝ մաքսային մարմնի կողմից վերը նշված մաքսային ընթացակարգերի դեպքում թափոնների հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքերը․ հայտարարատուի և մաքսային մարմինների կողմից իրականացման ենթակա գործողությունները, դրանց ժամկետները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերամշակման արդյունքում գոյացած թափոնների՝ հետագա մաքսային ձևակերպումների կամ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչման հետ կապված գործընթացների կանոնակարգում։
0 2110

Քննարկվել է 22.02.2023 - 09.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1462-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 120-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 172-րդ հոդվածին։
0 2569

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.12.2022 - 03.01.2023

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Սահմանվում է ոչ սակագնային քվոտա՝ Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների և արծաթ՝ չմշակված տեսքով ապրանքների նկատմամբ։
0 2656

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 08.11.2022 - 23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թ փետրվարի 17-ի թիվ 197 որոշմամբ սահմանված քվոտաների բաշխման ժամկետը լրացել է ս/թ սեպտեմբերի 15-ին, սակայն դեռևս առկա է մնացորդ, ինչպես նաև տվյալ մնացորդի նկատմամբ պահանջարկ, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն՝ քվոտաների բաշխման ժամկետի երկարաձգման նպատակով։
0 2625

Քննարկվել է 10.03.2022 - 25.03.2022

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները: Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝ խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության և սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձևաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների և աղբի հետ գործածության նորմերի ու կանոնների սահմանման գործառույթներով. Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները. Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված /պրոֆեսիոնալ/ օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը: Սահմանել տարածաշրջանային օպերատորի ընդգրկման դրույթները, որոնք կգործեն հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում: Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները: Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, և դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը: Ամրագրել աղբավայրերի շահագործման կարգի սահմանման և վերահսկողության վերաբերյալ դրույթները։ Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը:  Միաժամանակ օրենքի նախագծից բխող վարչական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես աղբամաններում ու կոնտեյներներում արգելված աղբի տեղադրման համար,  աղբավայրերում արգելված աղբի տեղադրման համար, աղբավայրերի ոչ ճիշտ շահագործման համար և այլն։   Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։ Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և  շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։
0 4921

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.04.2018 - 25.04.2018

ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին  ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակում և ժամանակացույցի հաստատում:
0 8538