Քննարկվել է 01.08.2024 - 16.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման նպատակն է վերախմբագրել նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերաբերյալ համապատասխան ստուգաթերթը, ինչպես նաև լրացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների վերաբերյալ նոր ստուգաթերթ, քանի որ ընդունվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 857 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 50-Ն և 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-002-23 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 46-Ն հրամանները: 2 2 0 1045
Քննարկվել է 08.09.2022 - 24.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը նպատակ ունի ապահովելու «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումը՝ հստակեցնելով օրենքով սահմանված լիազորող նորմերի առկայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 169-Ն որոշման մեջ։ 4 0 0 3450