Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.10.2024 - 08.11.2024

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմնի և Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված լիազորված օպերատորի միջև փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության) կարգը։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև փոխանակվող տեղեկությունների կազմը․ վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերը։
0 492

Քննարկվել է 19.04.2019 - 04.05.2019

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ` ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման կարգավորման նպատակն է սահմանել տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նոր աշխատակարգը, ինչպես նաև այդ խորհուրդների ձևավորման կարգը, մասնավորապես, խորհուրդներում հասարակական հատվածը ներկայացնող անդամների ընտրության կարգը և համապատասխանեցնել դրանք նոր ընդունված օրենքների պահանջներին՝ ապահովելով տեսչական մարմինների անխափան գործունեությունը: Նախագծով կարգավորվում են նաև կառավարման խորհրդի անդամների առաջադրման, ընտրության, անդամությունը երկարաձգելու, խորհրդի նիստերին որակի ստորաբաժանման ղեկավարի և այլ անձանց մասնակցության, փակ նիստեր անցկացնելու, էլեկտրոնային քվեարկությամբ որոշումներ ընդունելու և այլ հարցեր:
0 7923