Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.05.2019 - 30.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N1209-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Դասկարգիչը ներառված է Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվական դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կազմի մեջ: Դասակարգչով սահմանվում են Հայաստանի Հանրապետության մարզերի (այսուհետ` մարզ), մարզերում կազմավորված համայնքների ու բնակավայրերի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների անվանումները` իրենց ծածկագրերով, որոնք կառուցված են եռաստիճան դասակարգման սկզբունքով: Հիմնական խնդիրն է` դասակարգիչը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին: 1 0 0 6578
Քննարկվել է 23.07.2018 - 08.08.2018 <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Նախագծով լրացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեռևս չամրագրված ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրերը: 4 1 0 8445