Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ատելության խոսքի արգելքի վերաբերյալ կարգավորում նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի «Հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել վարչական իրավախախտման առանձին տեսակ՝ խտրականություն կամ ատելություն հարուցող խոսքի համար, որի կիրառության համար սահմանված կլինի ոչ այնպիսի բարձր շեմ, ինչպես քրեական հանցագործության համար: 1 4 0 811
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.05.2020 - 11.06.2020 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։ Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: 3 0 0 8857
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.01.2019 - 31.01.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը: 1 8725