Քննարկվել է 03.04.2024 - 18.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 76-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) ազատելով վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքի անդորրագիր ներկայացնելու պահանջից: 2 8 0 1791
Քննարկվել է 03.04.2024 - 18.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) կազատվեն ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա: 2 9 0 1623
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.03.2021 - 17.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում, սովորողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից երկամսյա ժամկետը առավելագույնը մեկ ամսով երկարաձգելու հնարավորություն տալ, որպեսզի սովորողները, որոնք իրենց կամքից անկախ հանգամանքներից ելնելով չեն հասցրել ապահովել վարորդական վկայական ներկայացնելու պահանջը, կարողանան քննություն հանձնել և շարունակել ուսումնառությունը։ 0 0 0 5375