Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
15.11.2024 30.11.2024
2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր 2024 թվականին Հայաստանի Հանրապետության  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի  մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումը պայմանավորված է մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ վարկառու տնտեսավարողների վարկային բեռի թեթևացման անհրաժեշտությամբ։
0 633

Քննարկվել է 01.03.2024 - 16.04.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուներին մասնակի աջակցության ցուցաբերման հնարավորություն կտրամադրվի և վերջիններս կկարողանան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2023 թվականին ներգրավված վարկերը։
0 2417

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 25.02.2019 - 13.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկում է կատարել ներքին վերաբաշխում վարկային ծրագրերի միջև
1 7361

Քննարկվել է 20.08.2018 - 04.09.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի  «Ծրագրային դասընթացների» համար  նախատեսված մասնակիցների քանակը կավելանա՝ առկա պահանջարկից ելնելով: Միևնույն ժամանակ կիրականացվի փաստացի վարկ ստացած շահառուների բավարար ներկայացուցչական թվի մոնիտորինգ:
1 8137

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.07.2017 - 12.08.2017

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վա­բանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսի­դա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատ­չելիու­թյան մակար­­դակի բարձրացումը և արդյունքում տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաս­տելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխա­նիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա  ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհան­­գեց­նի համա­խառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմա­կեր­պությունների ռիս­կերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչու­թյունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսա­վարողների կարո­ղությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղա­տն­տեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորու­թյուններ կապահովվեն ագրոտեխնիկական պա­հանջ­ների կատարման, անասնապա­հու­թյունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունա­վետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտե­սությունում արդիական տեխնո­լոգիաների ներդրման, տնտեսությունների խոշո­րացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար.
1 11187