Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.05.2024 - 13.06.2024 «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է աջակցել 1 մլն դրամը չգերազանցող երեք տարվա վաղեմությամբ անհուսալի վարկային պարտավորություն ունեցող անձանց։ Նախագծի վերջնանպատակն է միջոցառման պոտենցիալ շահառուների համար վերականգնել տնտեսական ակտիվությունը՝ ընձեռելով օրինական դաշտում աշխատելու հնարավորությունը, վերականգնել վարկունակությունն ու վարկարժանությունը։ 7 1 1 1952
Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին: 5 4 1 1598
Քննարկվել է 30.07.2019 - 14.08.2019 «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը՝ ապահովելով բնակարանաշինության զարգացմանն ու բնակարանային ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը: 9 0 2 11329