Քննարկվել է 29.05.2024 - 13.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐՈՒ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է՝ «Գյումրու թիվ 37 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը և «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել միաձուլման ճանապարհով և ստեղծել ««Ֆոտոն» վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և սահմանել, որ վարժարանի գործունեության առարկան 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի և «Ֆոտոն» վարժարանի միաձուլման արդյունքում 2024-2025 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ, շենքն ամբողջությամբ՝ իր 5 մասնաշենքերի հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքի բավարարմանը։ 169 6 2 2304
Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եղեգնաձորի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Եղեգնաձորի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու արդյունքում կսահմանվի, որ դպրոցի գործունեության առարկան (5-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է: 2024-2025 ուսումնական տարվանից Եղեգնաձորի ավագ դպրոցը վարժարանի վերակազմակերպման պարագայում կթույլատրվի իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում Եղեգնաձորի հ. 1 հիմնական և Եղեգնաձորի Հ. Հովհաննիսյանի անվան հ.2 հիմնական դպրոցները կբեռնաթափվեն. 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։ 46 1 0 1484
Քննարկվել է 11.04.2024 - 27.04.2024 «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024-2025 ուսումնական տարվանից Նոյեմբերյանի ավագ դպրոցը վերանվանելով վարժարանի՝ կիրականացվի 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»պետական ոչ առևտրային կազմակերպության 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի Նոյեմբերյանի վարժարանում և սովորողներին մատուցվող ծառայություները կիրականացվեն համապատասխան ուսումնական միջավայրի ապահովմամբ։ 1 0 0 1306
Քննարկվել է 20.03.2024 - 05.04.2024 «ՄԵԾԱՄՈՐԻ ՍԱՇԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող երեխաների ուսումնական գործընթացն անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2024-2025 ուսումնական տարվանից Մեծամորի Սաշա Գալստյանի անվան հ.2 ավագ դպրոցը վերանվանել վարժարանի. թույլատրել իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների ընդունելություն, ինչի արդյունքում Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցը կբեռնաթափվի, 5-9-րդ դասարաների սովորողների մի մասը կրթությունը կշարունակի վարժարանում։ 3 0 0 1391