Քննարկվել է 15.05.2023 - 30.05.2023 ԱՅՆ ԴԵՊՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Նախագծով նախատեսվում է սահմանել մինչև մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման՝ մաքսային մարմիններին չներկայացման համապատասխան դեպք։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսված չափանիշներին բավարարող հայտարարատուների համար կստեղծվեն ապրանքների բացթողման բարենպաստ պայմաններ, կնվազեցվեն հայտարարատուների ժամանակային և ֆինանսական ծախսերը։ 3 2 0 2118
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.11.2018 - 15.12.2018 « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծին ուղղված է օրենքի բացերը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, որը բխում է քրեական գործով վարույթի հնարավոր արգելակումը բացառելու օբյեկտիվ անհրաժեշտությունից: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու դատավարական պարտականության հարկադիր կատարման վերաբերյալ իրավահարաբերությունների ընթացակարգերը: 2 2 1 9516