Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.09.2025 - 21.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող օրենքի փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները դասակարգվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացողներ, ինչպես նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած մնացած բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողներ, և զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների՝ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած մնացած սպառողներ:Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների մասով ինքնավար էներգաարտադրողի՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ ինքնավար խմբում ներգրավվելու իրավունքների վերաբերյալ դրույթները իրագործելի են, երբ նրանց հաշվառման համակարգը բավարարում է շուկայի կանոններով սահմանված պահանջներին:Փոփոխություն է կատարվել բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության համար, որի չափը նախկին ոչ ավելի քան 150 կՎտ-ի փոխարեն սահմանվել է ոչ ավելի քան 50 կՎտ:Սահմանվել են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ և զուտ բիլինգային ինքնավար խմբերը, նրանց կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի հաշվարկման կարգը, ինչպես նաև անցումային դրույթներ մինչև  մինչև 2026 թվականի մայիսի 1-ը և դրանից հետ փոխհոսքերի պայմանագիր կնքած 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ արտադրողների համար։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ին։     
Մնաց {days} օր
4 4629

Քննարկվել է 25.02.2025 - 13.03.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի որևէ անշարժ գույքում բնակության իրավունք ունեցող անձանց՝ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման իրավունքը, ինչպես նաև կկանոնակարգվեն էլեկտրական ցանցին տեխնիկական պայմաններով միացման որոշ հարաբերությունները։  
Մնաց {days} օր
0 2888

Քննարկվել է 21.06.2024 - 08.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը: Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից սպառողների էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման, ինչպես նաև նոր կառուցվող 10 կՎ և 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի՝ նոր սպառողների բաշխման ցանցին միացման աշխատանքները հիմնականում իրականացվում են ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով (ԻՄՀ): Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման բաց հաղորդալարով և ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, ընդորում՝ բաց հաղորդալարինը՝ 10 մ, մեկուսացվածինը՝ 3 մ։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև ԻՄՀ-ով կառուցվող/վերակառուցվող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։
Մնաց {days} օր
0 3557

Քննարկվել է 07.06.2024 - 23.06.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Որոշման նախագծի ընդունման արդյունքում կպարզեցվեն սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման գործընթացները, կկրճատվեն բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ քայլերը, իսկ ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող տեղական տուրքերի ու վճարների գումարները չեն ներառվի բոլոր սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկներում։
Մնաց {days} օր
0 3853

Քննարկվել է 24.10.2023 - 09.11.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
Մնաց {days} օր
0 4371

Քննարկվել է 03.10.2023 - 18.10.2023

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող նախագիծը միտված է ֆինանսական համակարգի զարգացման գործառույթի սահմանման և վերապահման օրենսդրական բացը լրացնելուն, քանի որ ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթներով կարգավորված չէ, թե ում կողմից պետք է մշակվեն տնտեսության ֆինանսական համակարգի զարգացման ռազմավարական և պետական աջակցության ծրագրերը։
Մնաց {days} օր
0 4156

Քննարկվել է 22.08.2023 - 07.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է բացառություն՝ սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում բաշխողի կողմից սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքից, երբ վերջինիս և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, որի պարագայում կապահովվի տվյալ տարածքում որևէ հիմքով բնակվող անձի կենսական նշանակություն ունեցող ծառայության մատակարարումը: Միաժամանակ, վերոնշյալ իրավակարգավորման կիրառման հնարավորությունն ու վերոնշյալ անձի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև բաշխողի պարտավորությունը՝ էլեկտրամատակարարման դադարեցման վերոնշյալ պահանջների դեպքում ծանուցելու նաև համապատասխան  տարածքում փաստացի բնակվող, բայց սպառող չհանդիսացող անձին՝ վերջինիս վերաբերյալ բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում:  
Մնաց {days} օր
0 4365

Քննարկվել է 14.08.2023 - 30.08.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, ինչպես նաև բաշխողի համար սահմանվում է պարտավորություն՝ ենթասպառողներ ունեցող սպառողների հաշվառման համալիրների համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումների շրջանակում առաջնահերթ իրականացնելու մասին։
Մնաց {days} օր
1 5072

Քննարկվել է 10.05.2023 - 26.05.2023

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։ Ստեղծված իրավիճակից ելնելով Երևան քաղաքում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ և նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է։
Մնաց {days} օր
0 4639
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: