Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 14.08.2017 - 30.08.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Գործող օրենսդրության համաձայն՝ կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարները վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով։ Կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր կնքած բանկում բացված հաշվին փոխանցելու միջոցով։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվներ. Միանվագ դրամական վճարների հաշիվ` ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար, Սոցիալական ապահովության հաշիվ՝ ՀՀ պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։ Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ վերը նշված հաշիվներին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կարգավորվում են նաև վերը նշված հատուկ բանկային հաշիվների վարման առանձնահատկությունները։
0 9424