Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռիսկի համակարգի կիրառման առումով որպես ռիսկային չափանիշ հիմք վերցնել նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները։ Առաջարկվում է Որոշման N1 հավելվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկը, այլ նաև հարկ վճարողի որոշակի ժամանակահատվածի և (կամ) գործունեության արդյունքների ռիսկայնությունը։ Միաժամանակ, առաջարկվում է հանել այն կարգավորումը, որի համաձայն՝ հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում: 2 4 0 2237
Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019թ.ի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշման N 3 հավելվածով սահմանված՝ նպատակ 10-ի (իրավապահ համակարգի բարեփոխում) գործողություն 2-ի իրականացման անհրաժեշտությամբ, որի համաձայն՝ անհրաժեշտ է մշակել օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը և քննիչների թվակազմի ավելացմանը: 49 8 0 5580