Քննարկվել է 17.11.2023 - 07.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, այդ թվում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ պետական վերահսկողություն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից: Նախագծի արդյունքում որակական առումով կունենանք՝ – հարգորոշման առավել արագ և ճշգրիտ իրականացում, – ոսկեգործական արտադրանքի հարգորոշման ոչ կործանարար մեթոդի կիրառում, – վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից փորձաքննության իրականացում շարժական սարքավորումներով, – սպառողի շահերի պաշտպանություն, – թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի նախադրյալ Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ և երրորդ երկրներում նույնպես լայնորեն կիրառվում է վերոհիշյալ հարգորոշման եղանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս մեթոդն ունի բարձր ճշտություն՝ այս եղանակով հարգորոշված հայկական արտադրանքը հնարավորություն կունենա ինտեգրվել ԵԱՏՄ երկրներում գործող ոսկերչական զարդերի հարգերի փոխճանաչելիության գործընթացին արդեն իսկ նախապատրաստված, ինչպես նաև կնպաստի ՀՀ ներմուծվող արտադրանքի հարգորոշման գործընթացները ևս ռենտգենային ֆլոուրեսենցիային անալիզատորի միջոցով իրականացնելուն։ 4 1 0 1864