Քննարկվել է 02.07.2019 - 17.07.2019 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիր Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության հնգամյա ռազմավարական ծրագիրը, որը նախատեսվում է պարբերաբար վերանայել՝ համապատասխանեցնելով պետության կողմից վարվող հարկային և մաքսային քաղաքականությանը, ՀՀ կառավարության ծրագրով սահմանված ընդհանուր ուղենիշներին, ինչպես նաև այլ՝ արտաքին ու ներքին միջավայրերի փոփոխվող պահանջներին: Սույն ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջև դրել է 5 ռազմավարական զարգացման նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների և որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 54 միջոցառում (գործողություն)։ ԱՌԱՋԻՆ ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կատարելագործմամբ հանրային ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրականացման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ներդրված ենթակառուցվածքներ, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը և հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագործում: ԵՐԿՐՈՐԴ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համահունչ նորագույն լուծումներով հարկային և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը և ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, բացահայտված իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ նվազ վարչարարության իրականացում և ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյունավետ հսկողության իրականացում: ԵՐՐՈՐԴ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիականացումն է, ինչպես նաև ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային և մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման և համագործակցության ապահովման համար, նաև ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ հսկողական գործընթացներ: ՉՈՐՐՈՐԴ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսության մթնոլորտի ձևավորումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության մասնակիցների միջև փոխհարաբերությունների բարելավումը, որին հասնելու համար պետք է ընդլայնել հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնարավորությունները՝ ապահովելով արդյունավետ հարթակ հարկ վճարողների և ՊԵԿ փոխգործակցության համար: ՀԻՆԳԵՐՈՐԴ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համապատասխանում և նպաստում է սահմանված գործառութային նպատակների իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների և աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուցման՝ վարձատրության, մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնագիտական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը։ 3 3 0 8371